ՆԱԽԱԳԾՈՒՄ
«ՎԻԼԼԱՇԻՆ» ընկերությունը իրականացնում է կոմպլեքս նախագծման աշխատանքներ շենքերի և տարբեր նշանակության կառույցների համար:
Նախագծումը շինարարության ամենակարևոր փուլն է: Բացթողումները, սխալները կամ անհամապատասխանությունները անդառնալի հետևանքներ կառաջացնեն և կհանգեցնեն չնախատեսված նյութերի, ջանքերի և ժամանակի կորստի:
Մեր ընկերության նախագծման բաժնի աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմը, աշխատանքային փորձը, ԹՊԿ ժամանակակից տեխնոլոգիայի օգտագործումը, ինչպես նաև, մեր անհատական նախագծման ծրագրերը հնարավորություն են տալիս իրագործել մեր հաճախորդների բոլոր ցանկությունները: «ՎԻԼԼԱՇԻՆ» ընկերությունը, բացի անհատական նախագծման աշխատանքները իրականացնելուց, հաճախորդի ցանկությամբ կարող է առաջարկել նաև քոթեջների, առանձնատների, պահեստների, գրասենյակների և այլ տեսակի շինությունների պատրաստի նախագծեր:
Շենքի անհատական նախագիծ պատվիրելու համար Ձեզ անհրաժեշտ է կապվել մեր ընկերության մասնագետների հետ: Մեր մասնագետը կօգնի Ձեզ որոշել, թե նախագծի որ հատվածները և ինչ կառուցվածքով պետք է մշակել և ինչպիսի նախնական նյութերով պետք է ապահովել, կառույցի նախագծումը սկսելու համար: