ՔԱՐԻ ԵՎ ԲԵՏՈՆԻ ՓՈԽԱՐԵՆ
ԹՊԿ տեխնոլոգիան ներմուծվել է Եվրոպայից։ Այսօր զարգացած երկրներում ցածրահարկ շինությունների 80%-ը կառուցվում է հենց այդ տեխնոլոգիայով։ Հանդիսանալով ամենահարմար տարբերակը միջին դասի տների համար, ԹՊԿ-ն կարող է հիմք ծառայել նաև շքեղ և ժամանակակից տան համար, որը կառանձնանա իր ճարտարապետական ինքնատիպությամբ։ Վերջին տարիներին նկատվում է ԹՊԿ շինարարության կտրուկ աճ։ Այս նախագծով նախատեսվում է օբյեկտների տեղադրում ժապավենային հիմքի կամ ավանդական եղանակով պատրաստված երկաթբետոնե սալերի վրա։
Շինարարության մեջ կարևորվում է անհատականությունը և հաշվի են առնվում պատվիրատուի բոլոր առաջարկներն ու նկատողությունները։ Բոլոր նախագծային հաշվարկներն իրականացվում են գործող միջազգային չափանիշներին համապատասխան։ Շինարարական հրապարակում իրականացվում են շինության դետալների և ամբողջական կարկասի մոնտաժման աշխատանքները։ Մետաղական բաղադրիչները այնքան թեթև են, որ շինարարության ամբողջ պրոցեսը իրականացվում է ձեռքով՝ առանց շինարարական ծանր տեխնիկայի կիրառման։ Մոնտաժային ժամանակավոր ամրանների նվազեցման նպատակակով, կարկասը հավաքման ընթացքում միաժամանակ պատվում է փայտատաշեղային սալերով /ՓՏՍ/։ Փայտատաշեղային սալերով պատվելուց հետո կարկասը արդեն լիարժեք ամուր է դառնում և հնարավոր է լինում անցնել հարդարման աշխատանքներին:
ԹՊԿ տեխնոլոգիան լավագույն լուծումն է ցածրահարկ շինությունների համար: Շինարարության ավանդական մեթոդների հետ համեմատ այն ունի բազմաթիվ առավելություններ, որոնց մեծ մասը կապված են պողպատի յուրահատկությունների հետ: Այլ շինանյութերի համեմատ պողպատն ունի քաշի և ամրության լավագույն հարաբերակցությունը և դրա հետ մեկտեղ բավականաչափ ճկուն է: Այդ պատճառով այն անփոխարինելի է սեյսմակայուն և փոթորիկներին դիմադրող շինությունների կառուցման համար: Պողպատը գերկայուն նյութ է: Ի տարբերության այլ նյութերի, այն ժամանակի ընթացքում չի լայնանում, սեղմվում կամ ոլորվում, չի առաջացնում ճաքեր, հատակի, դռան և պատուհանի անցքերի դեֆորմացիաներ`ի հայտ բերելով ծախսատար վերանորոգման անհրաժեշտություն:
- Ցինկապատ պողպատը չի քայքայվում, պաշտպանված է բորբոսից և միջատներից:
- Պողպատը օժտված է լավ ջերմակայունությամբ և հիանալի կերպով դիմակայում է ջերմային կտրուկ տատանումներին:
- Պաղպատը օժտված է բարձր հրակայունությամբ:
- Պողպատը էկոլոգիապես անվտանգ է և չի արտազատում օրգանական միացություններ:
ԹՊԿ տեխնոլոգիայի կիրառման առավելությունները
Կառուցման ռեկորդային արագությունը հատկապես կարևոր է կոմերցիոն շինարարության դեպքում, երբ կառուցապատողի եկամուտը անմիջականորեն կախված է կառույցի շահագործման հանձնելու ժամկետից: ԹՊԿ կարկասը նման է կոնստրուկտորի, որի հավաքման համար անհրաժեշտ է միայն պտուտակահան: Շինհրապարակում կարիք չկա ոչինչ կտրելու, չափելու կամ հարմարեցնելու: Այդ ամենը արվում է նախորոք`ժամանակակից գերճշգրիտ սարքավորումների միջոցով:
Շինարարության բարձր որակը
Նախագծման և արտադրման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տալիս նվազագույնի հասցնել մարդկային գործոնի ազդեցությունը շինարարության որակի վրա: Չափերի ճշգրտությունը հասանելի դառնում CAD-ծրագրերի կիրառման միջոցով: Ստանալով անհրաժեշտ չափագրումները, գործարանը կատարյալ ճշգրտությամբ պատրաստում է անհրաժեշտ դետալները: Պատերի և առաստաղի ստույգ չափերը ազատում են սվաղի միջոցով հարթեցում կատարելու անհրաժեշտությունից: Բոլոր դետալները համարակալվում են և ուղարկվում շինհրապարակ, որտեղ շինարարներին մնում է դրանք պարզապես իրար կցել:
Ճարտարապետական լուծումների ազատություն, գրավիչ դիզայն
ԹՊԿ-ի կիրառումը թույլ է տալիս ավելի շահեկան կերպով օգտագործել տարածությունը: Արտաքին պատերի հաստությունը կազմում է մոտ 20սմ: Բոլոր կոմունիկացիաները տեղադրվում են պատերի ներսում: Սա շատ հարմար է շինարարության նկատառումներով և գեղեցիկ է դիզայներական տեսակետից: Բաց և ընդարձակ տարածությունները ժամանակակից դիզայներական միտումներին համահունչ են և ավելի գրավիչ գնորդների համար:
Տեխնոլոգիականություն
ԹՊԿ-ի բարձր տեխնոլոգիականությունը կայանում մարդկային և տեխնիկական միջոցների նվազագույնի հասցման մեջ: Շինարարության համար պահանջվում են սակավաթիվ աշխատողներ: 3-4 մարդուց կազմված բրիգադը կարող է 100-150 քառակուսի մետր մակերեսով տան կարկասը կառուցել 5-7 օրվա ընթացքում, ինչի արդյունքում կրճատվում է շինարարության ժամանակը և ինքնարժեքը: